ՄԱՐՏԻ 29-ԻՆ ՊՐԱՀԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին Պրահայում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Առայժմ կոնկրետություն չկա այդ հանդիպմանը քննարկվելիք հարցերի վերաբերյալ, սակայն, ինչպես լրագրողներին հայտարարել Է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը, «ենթադրվում Է, որ Մինսկի խումբը կազմակերպում Է հանդիպում, որպեսզի որոշ հստակեցումներ տարվեն նախարարների ու Մինսկի խմբի միջեւ»: Հանդիպման օրակարգի մասին մանրամասները պարզ կդառնան միայն հանդիպումից հետո, ավելացրել է մամուլի քարտուղարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---