ԱՄՌԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՈՒՄԲԸ

PanARMENIAN.Net - Ամռան վերջին Հայաստան կժամանի հայրենադարձների առաջին խումբը Ռուսաստանից: Նման կարծիք է արտահայտել ՀՀ Միգրացիայի եւ փախստականների գծով վարչության պետ Գագիկ Եգանյանը, որը ներկայումս գտնվում է Մոսկվայում` կամավոր վերաբնակեցման մասին հայ-ռուսաստանյան համաձայնագրի մանրամասներին Ռուսաստանում բնակվող հայ քաղաքացիներին ծանոթացնելու նպատակով: Նշենք, որ դեռեւս 1998-ին ստորագրված այդ փաստաթուղթը մինչեւ անցած տարեվերջ գործունեության մեխանիզմների բացակայության պատճառով չէր գործում: Այցի ընթացքում հայկական պատվիրակության անդամները հանդիպել են Ռուսաստանում ՀՀ հյուպատոսի, հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոսի եւ տեղի հայերի հետ: «Այդ հանդիպումները կնպաստեն նրան, որպեսզի մեր հայրենակիցները տեղյակ լինեն հայրենիք վերադարձի դեպքում իրենց տրվող արտոնություններին: Օրինակ, շատերը տեղյակ չեն, որ վերադարձի ժամանակ հայկական կողմն իր վրա է վերցնում տվյալ ընտանիքի գույքի տեղափոխման ծախսերը»,- ասել է Գ.Եգանյանը` նշելով, որ հայրենադարձները հիմնականում մտավախություն ունեն կապված փաստաթղթային գործարքների ձեւակերպումների հետ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---