ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ «ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ» Է ԱՆՎԱՆԵԼ ՊՆԴՈՒՄՆԵՐՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԸ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ ԿԲԵՐԻ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «խաբեություն» է համարել երկրի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի այն պնդումը, թե Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթատարի կառուցումն ու շահագործումը «բարգավաճում կբերի Վրաստանի յուրաքանչյուր ընտանիքին»: Ինչպես նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սահակաշվիլին, այդ նավթատարի կառուցումը կարեւոր նշանակություն ունի Վրաստանի համար, մասնավորապես, երկիր ներդրումներ ներգրավելու, նրա ռազմավարական դերի ուժեղացման առումով: Սակայն պնդումներն այն մասին, թե ԲԹՋ-ի շահագործմամբ Վրաստանի բոլոր ընտանիքները կբարգավաճեն, նրա կարծիքով` «բացարձակ առասպել եւ ինքնախաբեություն է»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---