ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՅՑԵԼԵԼ ԴԵԼԻ

PanARMENIAN.Net - Հայաստանում Հնդկաստանի դեսպան Դիպակ Վոհրան այսօր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հանձնել է իր երկրի ղեկավար Աբդուլ Կալամիի հրավերը պաշտոնական այց կատարել Հնդկաստան: ՀՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հրավերն ընդունվել է, եւ այցը նախատեսվում է այս տարվա երկրորդ կեսին: Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-հնդկական փոխհարաբերությունները, մասնավորապես գործակցության նոր հնարավորություններն ու համատեղ տնտեսական ծրագրերի իրագործումը: Մտքեր են փոխանակվել նաեւ իրաքյան իրադարձությունների շուրջ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---