ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն Երեւանում այսօր քննարկել են ԵՄ «Ավելի ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» նախաձեռնությանը Հարավային Կովկասի երկրների ներգրավման հեռանկարները: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս առնչությամբ Վ.Օսկանյանը նշել է, որ եվրոպական համատեքստը օգտակար կլինի Հարավային Կովկասում առկա հակամարտությունների շուրջ մթնոլորտը մեղմելու եւ դրանք կարգավորելու գործընթացում: Զրույցի ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդի փուլի առանձնահատկությունները:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---