ԿԽՄԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ-ն շարունակում է քայլեր ձեռնարկել մարտի 8-ին Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձին մեղսակից լինելու կասկածանքով ձերբակալված 6 հայ օդաչուներին անհրաժեշտ իրավական օգնությամբ ապահովելու նպատակով: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը պաշտոնական գրությամբ դիմել է Հասարակածային Գվինեայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից նշանակված հատուկ բանագնացին, որն այդ պահին գտնվում էր Հասարակածային Գվինեա ուղեւորվելու ճանապարհին` ստեղծված իրավիճակը տեղում պարզելու խնդրանքով: Բացի այդ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել այդ հանձնաժողովի նիստերին մասնակցող Հասարակածային Գվինեայի պատվիրակության անդամների հետ` հայտարարելով, որ այդ երկրի իշխանություները պարտավոր են Հայաստանի քաղաքացիների հետ վերաբերվելիս առաջնորդվել մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների պահանջների համաձայն: Այս առնչությամբ Երեւանը դիմել է նաեւ «Միջազգային Ներում» կազմակերպություն եւ Միջազգային Կարմիր Խաչի կոմիտե: Վերջինիս ներկայացուցիչները մեկնել են այդ երկրի մայրաքաղաք` Մալաբո հայ բանտարկյալների կեցության պայմանները ուսումնասիրելու եւ ուժերի ներածին չափով նրանց օգնություն ցուցաբերելու նպատակով: Իր հերթին «Միջազգային Ներում» կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել Հասարակածային Գվինեայի իշխանություններին զերծ մնալ բանտարկյալների նկատմամբ բռնություն կիրառելուց եւ հոգալ նրանց կարիքները: Հիշեցնենք, որ ՀՀ Քաղաքացիական վարչության վեց աշխատակիցները 2004 թվականից աշխատել են Հասարակածային Գվինեայում գերմանական «ԿԱԼ» ընկերության հետ պայմանագրով` շահագործելով Հայաստանում գրանցված Ան-12 ինքնաթիռը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---