ՂԱՐՍԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ, ԳՐՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ

PanARMENIAN.Net - Թուրքիայի Ղարսի տարածաշրջանի հիմնական խնդիրներից մեկը Հայաստանի հետ սահմանին տեղակայված Աքքայա անցակետի վերաբացման հարցն է: Այդ մասին գրում է թուրքական «Միլլիեթ» թերթը: Ինչպես նշվում է հոդվածում, Ղարսի բնակիչները սպասում են սահմանի վերաբացմանը, որը փակվել էր 1993 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ` Ադրբեջանին գոհացնելու համար: «Այս սահմանադռան վրա կախված կողպեքը կասեցնում է Թուրքիայի ավտոմոբիլային ու երկաթուղային հաղորդակցությունը ինչպես Հայաստանի ու Կովկասի այնպես էլ թուրքախոս պետությունների ու Չինաստանի հետ, գրում է թերթը: «Կարսից 66 կմ հեռավորության վրա գտնվող սահմանային այդ անցակետի վերաբացումը հնարավորություն կտա առեւտուր անել Հայաստանի ու այլ երկրների հետ, ինչը կհանգեցնի Թուրքիայի այդ հետամնաց շրջանի տնտեսական զարգացմանը, ասվում է հոդվածում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---