ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ30 մարտի 2004 - 23:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-8-ը Երեւանում կկայանա ԱՊՀ երկրների առեւտրաարդյունաբերական պալատների (ԱԱՊ) ներկայացուցիչների հանդիպումը: Համաժողովին մասնակցելու հայտեր արդեն ներկայացրել են` Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Ուզբեկստանը, Վրաստանը եւ Տաջիկստանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԱՊ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կքննարկվեն ցուցահանդեսների կազմակերպման, փոքր ու միջին ձեռներեցության եւ գործարար տեղեկատվության փոխանակման ոլորտներում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Համաժողովի մասնակիցները կքննարկեն նաեւ հունիսի 1-3-ը Երեւանում անցկացվելիք «ԱՊՀ էքսպո-2004» ցուցահանդեսի կազմակերպման ու մասնակցության խնդիրները, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների ԱԱՊ համագործակցության պայմանագրի նախագծի նախապատրաստումը, որը կհաստատվի հունիսին Երեւանում կայանալիք ԱՊՀ երկրների ԱԱՊ գագաթնաժողովի ժամանակ: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |