ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈԲԲԻ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում գրանցվել է Ադրբեջանի աջակցության խումբ: Այդ մասին, Վաշինգթոն կատարած այցի ավարտին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Նրա խոսքերով` ենթադրվում է, որ խմբում ընդգրկված կլինեն շուրջ 30 կոնգրեսական: Մոտ ժամանակներս կստեղծվի նաեւ եվրոպական ադրբեջանամետ կազմակերպություն` Եվրոպայի ադրբեջանցիների կոնգրեսը, որի հիմնադիր ժողովը կկայանա ապրիլի 17-18-ը Բեռլինում, տեղեկացնում է Բաքվի «525» թերթը: Ինչպես տեղեկացնում է Արտասահմանում բնակվող ադրբեջանցիների հարցերով Պետկոմիտեն, կոնգրեսի նպատակն է առաջ տանել Ադրբեջանի շահերը միջազգային կազմակերպություններում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---