Կոզակու-Մարկուլիս. Կիպրոսյան հարցի լուծման հիմնական խնդիրը Թուրքիայի կողմից շարունակվող օկուպացիան է

Կոզակու-Մարկուլիս. Կիպրոսյան հարցի լուծման հիմնական խնդիրը Թուրքիայի կողմից շարունակվող օկուպացիան է

PanARMENIAN.Net - «Կիպրոսյան հարցի լուծման հիմնական խնդիրը Թուրքիայի կողմից շարունակվող օկուպացիան է»,- հայտնել է այսօր Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը այսօր Երևանում իր հայաստանյան պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Օկուպացիայի արդյունքում տուժում է մոտ 200 000 կիպրոսահույն, ովքեր ստիպված են հեռանալ կղզու հյուսիսային հատվածից: Թուրքիան օկուպացրել է երկրի 37 տոկոսը և 300 000 մարդ բնակեցրել, որպեսզի հունական բնակչությունը փոքրամասնության վերածվի. կղզում մեկ կիպրոսցուն բաժին է ընկնում 3 թուրք: Ընդ որում Թուրքիան համարձակվում է հայտարարել, որ չի համագործակցելու Կիպրոսի հետ ԵՄ-ում վերջինիս նախագահության ընթացքում, ինչն արդեն առաջ է բերել ԵՄ բոլոր անդամների զայրույթը, և անդամ երկրների արտգործնախարարությունները հանդես են եկել նման դիրքորոշման կտրուկ քննադատությամբ: Մենք չպետք է հիշեցնենք, որ Թուրքիայի ձգտումը դեպի ԵՄ նման վարքի պարագայում չի կարող հաջողության բերել»,- ընդգծել է նա: Առավել մեծ վրդովմունք է առաջացնում Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղիշի հայտարարությունը, որ եթե մինչև հուլիսի 1-ը կիպրոսյան հիմնահարցը լուծում չստանա, ապա Թուրքիան ստիպված կլինի բռնակցել կղզու հյուսիսային հատվածը, նշել է Կոզակու-Մարկուլիսը:

Վերջում նախարարը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին այդ հարցում մշտական աջակցության համար:

9  03.04.12 - Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի այցը ՀՀ Կառավարություն
 Ուշագրավ
---