ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Եթե Վրաստանում խորհրդարանական ընտրություններն իսկապես դեմոկրատական լինեին, ապա այդ երկրի ադրբեջանցիները խորհրդարանում պետք է 23 պատգամավոր ունենային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Բաքվի «Օլայլար» թերթը, հայտարարել է Ադրբեջանի քաղաքական ինովացիաների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն: Նրա խոսքերով` Վրաստանի բնակչության 15 տոկոսը կազմող ադրբեջանցիների համար` խորհրդարանում ընդամենը 3 պատգամավոր ունենալը «շատ ցածր ցուցանիշ է»: Ահմեդօղլու կարծիքով` ընտրությունների ժամանակ Վրաստանում ադրբեջանցիների նկատմամբ անհրաժեշտ ուշադրություն չի ցուցաբերվել:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---