ՌՈՒՍԱԿԱՆ «ՍԻԲԻՐ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԻՄՆԱԿԱՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել փոխանցել «Հայկական ավիաուղիներ» չվերթերը «Արմավիա» ընկերությանը, որի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է ռուսական «Սիբիր» ընկերությանը: Ինչպես հաղորդում է «ՊոլիտՍիբ.ռու»-ն, Արմավիան տասը տարի ժամկետով կստանա «Հայկական ավիաուղիների» կողմից այժմ կատարվող 36 չվերթերից 29-ը: Դրանք են` Ամստերդամ, Ֆրանկֆուրտ, Օդեսա, Մոսկվա, Նովոսիբիրսկ, Եկատերինբուրգ, Կրասնոդար, Նիժնի Նովգորոդ եւ Սիմֆերոպոլ: Մնացած յոթ ուղերթերը` Սանքտ-Պետերբուրգ, Կիեւ, Փարիզ, Աթենք, Վիեննա, Բեյրութ եւ Դուբայ, կանցնեն «Միջազգային հայկական ավիաուղիներ» ընկերությանը, որը մեկ տարի առաջ Երեւանում հիմնադրել է ֆրանսիացի գործարար Լեւոն Բաղդասարյանը: «Արմավիան» ուղերթերի իրավունք է ստանում` պարտավորվելով ամեն տարի ավելացնել ավիափոխադրումները ոչ պակաս քան 8 տոկոսով: Բացի այդ, «Արմավիան» ստացած ուղերթերի ցանցի դիմաց պետք է Հայաստանին վճարի 15 միլիոն դոլար, որից 4,5 միլիոն դոլարը` մոտակա 12 ամիսների ընթացքում: Պայմանագրում նաեւ կետ կա եվրոպական արտադրության ժամանակակից ինքնաթիռներով ավիապարկի վերազինման վերաբերյալ: Ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ գործում են սահմանափակող մաքսային տուրքեր օդանավերի համար, Հայաստանում «Սիբիրը» ամենայն հավանականությամբ բոլոր չվերթերում կօգտագործի խորհրդային տեխնիկայի համեմատությամբ առավել տնտեսող ցուցանիշներ ունեցող լիզինգով ստացած ինքնաթիռները: Առավել եւս, որ ընկերությունը դարձել է Հայաստանում ստեղծվող «Airbus» եւ «Boing» ինքնաթիռների տեխնիկական սպասարկման տարածաշրջանային կենտրոնի ներդնողը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---