ԱՄՆ ՄԵԿՆԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐ

PanARMENIAN.Net - ԱՄՆ մուտքի ոչ ներգաղթային արտոնագրի դիմորդների գերակշիռ մասը ապրիլի 1-ից սկսած հարցազրույցի ժամանակ սկսեցին հանձնել նաեւ մատնահետքերը: Ինչպես հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունում, երկիր մուտք գործել ցանկացողները մինչեւ հոկտեմբերի 26-ը պետք է հանձնեն կենսաբանական չափորոշիչ տվյալները, որոնցից առավել արդյունավետ եւ հեշտ կիրառելի են լուսանկարն ու մատնահետքերը: Արտոնագրի դիմորդները իրենց ցուցամատերը հպում են հատուկ պատճենահանող սարքին, որը չի ենթադրում թանաքի ավանդական կիրառում: Նշենք, որ այս նորամուծությունը կիրառվում է գրեթե ամբողջ աշխարհում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---