ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՊՐԻԼԻ 9-ԻՑ ՍԿՍԵԼ ԲՈՂՈՔԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՑՈՒՅՑԵՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի ընդդիմությունը մտադիր է ապրիլի 9-ից սկսել բողոքի զանգվածային ցույցեր երկրի գործող իշխանությունների դեմ: Այդ մասին այսօր լրագրողներին են հայտարարել «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարներ Ստեփան Դեմիրճյանը եւ Արտաշես Գեղամյանը` նշելով, որ այդ գործողությունները նախատեսված են «ՀՀ Սահմանադրության 26 հոդվածով»: Մեկնաբանելով Դաշնակցության համաձայնեցված գործողությունների կոչերը որոշ հարցերի շուրջ, Ս. Դեմիրճյանը նշել է, որ ընդդիմությունը պայքարում է «ոչ թե նախարարական պորտֆելների համար, այլ հանուն սահմանադրական կարգի»: «Մենք հեռու գնացող նպատակներ ունենք»,- ասել է նա: Ս.Դեմիրճյանը նշել է, որ ընդդիմությունը ունի քաղաքական կամք արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու համար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---