ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի իրավապահ մարմինները ապրիլի 4-ին կալանել են «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ եւ մամլո խոսնակ Սուրեն Սուրենյանցին: ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Սուրենյանցին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի հետեւյալ հոդվածներով` երկրի սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու կոչեր անելու եւ իշխանության ներկայացուցիչներին հրապարակայնորեն վիրավորելու համար: Նշենք, որ ՀՀ դատախազությունը ՔՕ սույն հոդվածներով քրեական գործ էր հարուցել դեռեւս նախորդ շաբաթ եւ Ս.Սուրենյանցը դեռեւս միակ կասկածյալն է այս գործով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---