ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՆՀԱՊԱՂ ԿԱՍԵՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ 2 ապրիլի 2003 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում «Հարավային Կովկասում մշակութային իրավիճակի մասին» զեկույցի քննարկման ժամանակ հայկական պատվիրակության անդամ Աշոտ Գալոյանը կոչ է արել վճռական միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի Նախիջեւանի շրջանում գտնվող հայկական հուշարձանները պաշտպանելու համար: «Այս պահին, երբ մենք քննարկում ենք զեկույցը, Նախիջեւանում, մասնավորապես` Ջուլֆա քաղաքում, շարունակվում է հայկական պատմական եւ մշակութային ժառանգության ոչնչացումը», - հայտարարել է Ա. Գալոյանը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայ խորհրդարանականը հիշեցրել է, որ դերես 1998թ. Նախիջեւանի հայկական գերեզմանոցից անհետացել են 800 խաչքարներ եւ «այդ բարբարոսական գործողությունները դադարեցվել են միայն ՅՈՒՆԵՍԿՈՅԻ եւ այլ միջազգային կազմակերպությունների միջամտության շնորհիվ»: Աշոտ Գալոյանը հայտնել է, որ 2002թ. նոյեմբերին ադրբեջանական իշխանությունները վերսկսել են հայկական հուշարձանների ոչնչացումը Նախիջեւանում: Գալոյանը ԵԽ-ին կոչ է արել ստեղծել հանձնաժողով, «որը կերաշխավորի հայկական խաչքարների վերադարձն իրենց նախկին տեղը, եթե դրանք արդեն ոչնչացված չեն»: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |