ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱ ԱՐԱՄՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է քաղաքաշինության նախարար Արա Արամյանի հրաժարականը զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ հրաժարականի պատճառ է հանդիսացել նախարարի որդու մասնակցությունը ապրիլի 12-ին Երեւանի սրճարաններից մեկում տեղի ունեցած զինված միջադեպին: Երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Ռուզաննա Ալավերդյանը:
 Ուշագրավ
---