ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ «ՀԶՈՐ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԵՎ ԵՐԹ ԴԵՊԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՊԱԼԱՏ12 ապրիլի 2004 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Այսօր 16:00 Երեւանի Ազատության հրապարակում Հայաստանի միավորված ընդդիմությունը մտադիր է անցկացնել «հզոր» հանրահավաք, որի ավարտից հետո դրա մասնակիցները պատրաստվում են երթ կազմակերպել դեպի նախագահի նստավայր: Ըստ ընդդիմության հայտարարության, երթի ընթացքում ակցիայի մասնակիցները կոնկրետ գործողություններ կձեռնարկեն «Հայաստանում օրինական իշխանության վերականգնման ուղղությամբ»: Ներկայումս հրապարակում դեռեւս շարունակվում է բողոքի նստացույցը գործող իշխանությունների հրաժարականի պահանջով: Հրապարակի իրադարձություններին հետեւում են ոստիկանության եւ ավտոտեսչության պահակախմբերը: Նախագահական պալատի մոտ են գտնվում ոստիկանության զորքերի զինվորներով ավտոբուսներ, կանգնած են ջրացայտ մեքենաներ: Հիշեցնենք, որ մի քանի ժամից լրանում է ընդդիմության կողմից հանրապետության իշխանություններին ներկայացված վերջնագրի ժամկետը: «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները պահանջում են խորհրդարանից փոփոխություններ մտցնել «Հանրաքվեի մասին» օրենքում, որոնց համաձայն ըհդդիմությունը մտադիր է հանրաքվե անցկացնել նախագահ Ռոբերտ Քոչարյանին վստահության հարցով: Նրա քաղաքական հակառակորդները անվավեր են համարում անցյալ տարվա նախագահական ընտրությունների արդյունքները, որտեղ հաղթել էր Ռոբերտ Քոչարյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |