ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՌՕՐՅԱՆ ՉԻ ԿԱՅԱՆԱ ՔՎՈՐՈՒՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ12 ապրիլի 2004 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Երկրում քաղաքական արհեստական լարումներից խուսափելու նպատակով Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» եւ «Դաշնակցություն» կուսակցությունների պատգամավորական խմբակցությունները նպատակահարմար չեն համարում իրենց մասնակցությունն ապրիլի 12-14-ի խորհրդարանական եռօրյայի աշխատանքներին: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել խորհրդարանական մեծամասանություն կազմող Հայաստանի իշխող կոալիցիան: Հայտարարության համաձայն, միաժամանակ կոալիցիան վերահաստատում է նախապես արտահայտված իր քաղաքական դիրքորոշումը: Հիշեցնենք, որ այսօր լրանում է ընդդիմության կողմից Հայաստանի իշխանություններին ներկայացված վերջնագրի ժամկետը` խորհրադարանի կողմից համապատասխան փոփոխությունների ընդունման վերաբերյալ, ինչը թույլ կտար հանրաքվե անցկացնել երկրի նախագահին վստահության մասին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |