ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐԺՎԵԼ ԵՆ ԴԵՊԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐԸ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ12 ապրիլի 2004 - 23:33 AMT PanARMENIAN.Net - Երեւանի Ազատության հրապարակում այսօր 16:00 սկսված ընդդիմության հանրահավաքի ավարտից հետո մասնակիցները շարժվել են դեպի նախագահի նստավայրը: Գործող իշխանությունների հրաժարականի պահանջով երթ կազմակերպելու կոչեր էին պարունակվում թռուցիկների մեջ, որոնք ընդդիմության ակտիվիստները բաժանում էին դեռեւս հանրահավաքից առաջ: Ներկայումս, երթի մասնակիցները Բաղրամյանի պողոտայի վրա կանգնեցված են ոստիկանության զորքերի պատնեշով` ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ (նախագահի նստավայրից մի փոքր ներքեւ): Նշենք, որ այսօրվա բողոքի ակցիային մասնակցող մարդկանց թիվը (մոտավորապես 10 հազար հոգի) զգալիորեն զիջում է ապրիլի 9-ի հանրահավաքի մասնակիցների թվին: Ընդդիմության ղեկավարները դա բացատրում են Հայաստանի տարբեր մարզերից Երեւան բերող ճանապարհների փակ լինելով:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |