ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Ներկայումս Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրում ընթանում է երկիրը կառավարող քաղաքական կոալիցիայի (Հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» եւ «Դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչների) նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով իրազեկ աղբյուրները, ենթադրվում է, որ նիստի մասնակիցները քննարկում են նախորդ գիշեր խորհրդարանի շենքի մոտ ոստիկանության կողմից ընդդիմության ցույցի ցրումից հետո երկրում տիրող իրավիճակը: Նույն աղբյուրների համաձայն` մինչ այդ քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչները նախորդ գիշերվա իրադարձությունների առնչությամբ խորհրդակցություն են անցկացրել խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի մոտ` քննարկելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---