ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲԻՇՔԵԿՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ապրիլի 15-ին կմեկնի Բիշքեկ` մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Ինչպես տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, ենթադրվում է, որ ԱՊՀ երկրների վարչապետերը կստորագրեն տրանսպորտի, էներգետիկայի, ֆինանսների եւ տեղեկատվության բնագավառներում փորձագետների կողմից նախկինում մշակված եւ համաձայնեցված շուրջ քսան փաստաթուղթ: Համաժողովի շրջանակներում հնարավոր են Ա.Մարգարյանի երկկողմ հանդիպումները ԱՊՀ մի շարք երկրների կառավարությունների ղեկավարների հետ, նշել են ՀՀ կառավարությունում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---