ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին օրերի զարգացումներն է քննարկել այսօր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վրադիմիր Պրյախինի հետ հանդիպման ժամանակ: ԵԱՀԿ ներկայացուցիչը

մտահոգություն է հայտնել ստեղծված լարվածության կապակցությամբ` նշելով, որ անթույլատրելի է համարում որեւէ քաղաքական ուժի կողմից միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ԵԱՀԿ-ի, դերն ու նշանակությունը շահարկելու փաստը: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն կոչված է նպաստելու քաղաքացիական հասարակության կայացմանը եւ կողմնակից է սահմանադրական կարգի եւ օրինականության պահպանմանը Հայաստանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ԵԱՀԿ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր:
 Ուշագրավ
---