«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ «ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅԱՆ» ՄԵՋ

PanARMENIAN.Net - Նախորդ գիշեր տեղի ունեցածն ապացուցում է, որ բարբարոսական մեթոդների դիմող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այլեւս ի վիճակի չէ ղեկավարել երկիրը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, որը ներկայումս թաքնվում է իրավապահ մարմիններից: Երեւանում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի մասնակիցներին գիշերը ցրած ոստիկանության գործողությունները որակելով որպես բարբարոսական ակցիա` Ա.Գեղամյանը նշել է, որ «ոչինչ չկասկածող խաղաղ ամբոխի վրա անսպասելիորեն տեղացել են ջրի շիթեր եւ մահակներ»: Նա խոստովանել է, որ ինքը եւս ռետինե մահակի երկու հարված է ստացել` ուսին եւ ոտքին: Արտաշես Գեղամյանը հրաժարվել է հայտնել իր գտնվելու վայրը` «իր մերձավորներին տհաճություններից զերծ պահելու համար»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---