ՄՈՍԿՎԱՆ ՍԹԱՓ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը Հայաստանում տիրող իրավիճակի նկատմամբ ցուցաբերում է «բավականին սթափ եւ հավասարակշռված դիրքորոշում»: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ռոսբալթ» գործակալությունը, լրագրողներին այսօր հայտարարել է ռուս քաղաքական գործիչ, Ռուսաստանի հայերի միության վարչության անդամ Անդրանիկ Միհրանյանը: Նրա խոսքերով` «ռուսաստանյան իշխանությունների կողմից պաշտոնական հայտարարություններ չեն եղել: Եվ պետք է շատ հիմար լինել, որպեսզի ինչ որ հայտարարություններ անել: Չէ որ, ով էլ ճգնաժամի արդյունքում իշխանության գլուխ կանգնի` հայ-ռուսական հարաբերությունները դժվար թե փոխվեն»,- ընդգծել է Միհրանյանը: Նա նշել է, որ «ճիշտ չէր լինի ուղիղ զուգահեռներ անցկացնել Հայաստանի ներկայիս քաղաքական ճգնաժամի եւ Վրաստանում վերջերս տեղի ունեցած «թավշե հեղափոխության» միջեւ»: Քաղաքագետի կարծիքով` մի ամբողջ շարք հանգամանքներ են տարբերում Հայաստանում տիրող իրավիճակը Վրաստանից: «Վրաստանի ղեկավարությունը ավելի քիչ էր համախմբված: Այդ պատճառով, երբ բանակն ու ոստիկանությունը հայտնեցին իրենց չեզոք դիրքի մասին` ակնհայտ դարձավ, որ Շեւարդնաձեի ժամանակն ավարտվեց,- նշել է Միհրանյանը:- Բացի այդ, վրաց ընդդիմությունն ուներ անառարկելի խարիզմատիկ առաջնորդ` Միխայիլ Սահակաշվիլիին, որը հայտնի էր կաշառակերության դեմ իր պայքարով»: Քաղաքագետը հիշեցրել է, որ հայ ընդդիմությունն ունի մի քանի առաջնորդ, որոնց անցյալ նախագահական ընտրությունների ժամանակ չհաջողվեց առաջադրել միասնական թեկնածու, ինչը «շատ բանում օգնեց Ռոբերտ Քոչարյանին հաղթել»: «Բացի այդ, Հայաստանում չկա Ջորջ Սորոսն իր փողերով, որն օգնեց հեռացնել Շեւարդնաձեին: Հայաստանում այնքան էլ ակտիվ չի ամերիկյան դեսպանը,- հայտարարել է Միհրանյանը: -Չէ՞ որ հայտնի է, որ վրացական հեղափոխության ճարտարապետը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայլզն էր»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---