ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. ԵՐԵՎԱՆՈՒՄ ՑՈՒՅՑԻ ՑՐՈՒՄԸ «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր քաղաքական ուժերի «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն այսօր հայտարարել է, որ ընդդիմության հանրահավաքի ցրումը «աննախադեպ հանցագործություն Էր հայ ժողովրդի նկատմամբ»: Նրա խոսքերով` «հանցագործ են ինչպես խաղաղ հանրահավաքը ցրելու հրամանի հեղինակը, այնպես էլ դրա անմիջական կատարողները»: «Արդարություն» դաշինքի ղեկավարը որպես «բացարձակ սուտ» որակեց Հայաստանի ոստիկանության հայտարարությունն այն մասին, որ հանրահավաքի մասնակիցներն իրենց ագրեսիվ էին պահում: Ս.Դեմիրճյանը հայտարարել է, որ ցուցարարների վրա հարձակված ոստիկանության հատուկ նշանակության ուժերը թաքնված են եղել Հայաստանի Ազգային Ժողովի շենքում, եւ այդ պատճառով, կատարվածի համար պատասխանատվության մի մասն ընկնում է իշխող կոալիցիայի եւ անձամբ խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի վրա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---