ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Բաքվում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի այն հայտարարությունը, թե իր հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը ներկայիս վարչակազմի անունից հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման աջակցությամբ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը, այդ մասին դեսպանը հայտարարել է երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ես չգիտեմ, թե պաշտպանության նախարարները զրույցի ժամանակ ինչի մասին են խոսել, ինչի մասին` ոչ: Սակայն կարող եմ վստահորեն ասել, որ Դոնալդ Ռամսֆելդը չէր կարող նման բան հայտարարել. մենք շատ զգույշ ենք այդ առնչությամբ մեր հայտարարություններում, հատկապես հակամարտող երկրների արտգործնախարարների հանդիպման նախօրեին»,- հայտարարել է դեսպանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---