ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԵԼ Է ԲԻՇՔԵԿ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ապրիլի 15-ին մեկնել է Բիշքեկ` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Ինչպես հաղորդեցին ՀՀ կառավարության մամլո ծառայությունում, ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում ԱՊՀ երկրների վարչապետները կստորագրեն փորձագետների կողմից մշակված եւ համաձայնեցված ավելի քան քսան փաստաթուղթ տրանսպորտային, էներգետիկայի, ֆինանսների եւ տեղեկատվական ոլորտներում: Մասնավորապես, ակնկալվում է Համագործակցության երկրներ ներմուծվող հնարավոր վտանգ պարունակող արտադրանքի առողջապահական գնահատման հարցում փոխգործակցության կարգի վերաբերյալ համաձայնագրի, Համագործակցության երկրների միջեւ փոխադարձ առեւտրում սահմանափակումների փուլային վերացման մասին որոշումների ստորագրում: Համաժողովի շրջանակներում հնարավոր են Ա.Մարգարյանի երկկողմ հանդիպումները ԱՊՀ մի շարք երկրների կառավարությունների ղեկավարների հետ, նշել են ՀՀ կառավարությունում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---