Էդվարդ Նալբանդյանն ու Կոռնելիա Պիպերը գոհ են ՀՀ և ԳԴՀ միջև համագործակցության բարձր մակարդակից

Էդվարդ Նալբանդյանն ու Կոռնելիա Պիպերը գոհ են ՀՀ և ԳԴՀ միջև համագործակցության բարձր մակարդակից

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետնախարար Կոռնելիա Պիպերին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցությունը, թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային ու գիտակրթական բնագավառներում զգալիորեն ընդլայնվել է և Երևանում գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի բացումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Պետնախարար Պիպերը նշեց, որ հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին է վկայում այն փաստը, որ մեկ ամսվա ընթացքում Հայաստան են այցելում Գերմանիայի ԱԳ նախարարը և ԱԳՆ պետքարտուղարը:

Զրուցակիցները հանգամանալից զրույց ունեցան հայ-գերմանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձան Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին: Նախարար Նալբանդյանն ու պետնախարար Պիպերն անդրադարձան Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերություններին՝ գոհունակություն հայտնելով այդ ոլորտում արձանագրված առաջընթացի կապակցությամբ: Բանակցությունների օրակարգում էին մշակութային և գիտակրթական ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

3  16.04.12 - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերին
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---