ԿԱՆԽՎՈՒՄ Է ԲԱՔՎԻ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻՑ «ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ» ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի փոխնախարար Մասիս Մաիլյանը գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ թմրադեղերի միջազգային շրջանառության ռազմավարական վերահսկողության վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամնետի 2003 թվականի զեկույցը, ի տարբերություն նախորդ տարիների, չի պարունակում Լեռնային Ղարաբաղում եւ նրա կողմից վերահսկվող տարածքներում թմրադեղերի աճեցման եւ տարածման մասին Ադրբեջանի կողմից առաջադրվող տեղեկությունները: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հիշեցրել է Մ.Մաիլյանը, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բազմիցս դիմել են համապատասխան միջազգային կառույցներին, մասնավորապես` ԵԱՀԿ-ին եւ ԵԽԽՎ-ին, ինչպես նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտին` իրավիճակը տեղում ուսումնասիրելու եւ օբյեկտիվ փաստերը հաստատելու համար անկախ մոնիտորինգային խումբ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու կոչով: Մինչդեռ, նրա խոսքերով` ադրբեջանական կողմը մինչ այժմ խոչնդոտում է դրան` որպեսզի մոլորության մեջ պահի միջազգային հանրությանը: «Մենք համոզված ենք, որ անկախ փորձագետների խմբի գործունեությունը թույլ կտա վերջ դնել Ադրբեջանի հորինված մեղադրանքներին եւ կկանխի միջազգային հանրության հետագա ապատեղեկատվությունը», - նշել է ԼՂՀ ԱԳ փոխնախարարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---