Ստեփան Գրիգորյան. Բրյուսովի ինստիտուտի հետ կապված սկանդալը ՀՀԿ-ի համար 30-40 հազար քվե կարժենա

Ստեփան Գրիգորյան. Բրյուսովի ինստիտուտի հետ կապված սկանդալը ՀՀԿ-ի համար 30-40  հազար քվե կարժենա

PanARMENIAN.Net - Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլայնին աշխատանքից հեռացնելու հետ կապված սկանդալը կարող է ապագա ընտրություններում լրջորեն անդրադառնոլ իշխող ՀՀԿ-ի վրա: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա հաշվարկների, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և Զոլյանի միջև դիմակայությունը ՀՀԿ-ի համար 30-40 հազար քվե կարժենա:

Գրիգորյանն ընդգծել է, որ թեև սա քաղաքական կոնֆլիկտ չէ, սակայն բավականին վարկաբեկում է ՀՀԿ-ին հանրության աչքում: Ապրիլի 17-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը աշխատանքից հեռացրեց Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին: Նման որոշման կայացման համար հիմք է ծառայել այն, որ վերջինս արվել է երկու խիստ նկատողություն` նախարարի հրամանները չկատարելու մասին: Մասնավորապես, այն հրամանին, որն արգելում էր նրան բացակայել մարտի 19-23 ընկած ժամանակահատվածում: Մինչև ռեկտորի ընտրությունները, ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գայանե Գասպարյանը:

Իր հերթին Զոլյանն իր արարքը բացատրել է տարածաշրջանային լեզուների եվրապական խարտիայի փորձագետների կոմիտեի ընդլայնված նիստին մասնակցելու անհրաժեշտությամբ:

Զոլյանի պաշտոնաթողությունն առաջացրել է համալսարանի ուսանողների մի մասի դժգոհությունը, ովքեր սկսել են այդ առիթով բողոքի ակցիաներ իրականացնել:

4  26.04.12 - Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի ասուլիսը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---