ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿՕԺԱՆԴԱԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ

PanARMENIAN.Net - Հայերի համաշխարհային միության ստեղծումը (ՀՀՄ) կօժանդակի համազգային գլխավոր հարցերից մեկի լուծմանը` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին «Դե-ֆակտո» գործակալությանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Անուշավան Դանիելյանը: Նրա խոսքերով` այսօրվա կոնցեպտուալ հարցը ողջ հայության ճիգերի միավորումն է, որը պետք է օժանդակի Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հայկական պետականության պահպանմանը եւ զարգացմանը: Նշենք, որ այսօր Երեւանում տեղի է ունենում Հայերի համաշխարհային միության կազմակերպչական կոմիտեի առաջին նիստը: Կազմակերպության աշխատանքում մասնակցում է հայկական սփյուռքի համայնքներից ավելի քան 30 ներկայացուցիչ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---