ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԻՑ

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային էներգետիկ նախագծերին Հայաստանի մասնակցությունը կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Լոնդոնում կայացած Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագծին նվիրված խորհրդաժողովի ընթացքում նման կարծիք է հայտնել Հարվարդի համալսարանի դոկտոր Բրենդա Շաֆֆերը: Խորհրդաժողովի ժամանակ, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, նշվել է նաեւ նավթամուղի հսկայական աշխարհաքաղաքական նշանակությունը, որի առնչությամբ, մատնանշվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման համար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---