ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ՆՊԱՍՏԱՎՈՐ Է ՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Իրանի միջեւ փոխհարաբերությունների ամրապնդումը նպաստավոր է նաեւ տարածաշրջանի զարգացման համար: Այդ մասին ասվել է այսօր Երեւանում կայացած Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Իրանի նավթի եւ գազի նախարար Բիժան Զանգանեի հանդիպման ընթացքում: Ռ.Քոչարյանի խոսքերով, համագործակցության խորացումն էներգետիկայի ոլորտում առանցքային նշանակություն ունի, եւ Հայաստանը շահագրգռված է համատեղ ծրագրերի հաջող իրականացմամբ: Հիշեցնենք, որ այսօր Երեւանում ստորագրվում է Իրան-Հայաստան գազատարի շինարարության վերաբերյալ հիմնական պայմանագիրը: Ինչպես նշել են հանդիպման մասնակիցները, այդ գազատարի կառուցումը կարեւոր նշանակություն կունենա ինչպես հայ-իրանական, այնպես էլ` տարածաշրջանային համագործակցության զարգացման համար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---