ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԱՊՐԻԼԻ 5-Ի ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԺԱՄԱՆԱԿ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՎ ԵՐԿՈՒ ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐ13 մայիսի 2004 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր դատախազությունը շարունակում է նախաքննությունը «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցության ապրիլի 5-ին կազմակերպած հանրահավաքում լրագրողների նկատմամբ կատարված հարձակումների փաստերով: Ինչպես հաղորդել են գլխավոր դատախազության մամլո ծառայությունում, տվյալ գործով Հայաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են երկու կասկածյալների: Նրանք են` Երեւանի բնակիչ, ոչ մի տեղ չաշխատող (1965թ.ծ.) Աշոտ Ավետիսյանը «Բանգլադեշցի Գրո» մականունով եւ Արտաշատ քաղաքի բնակիչ, նույնպես գործազուրկ (1957թ.ծ) Հրայր Հարությունյանը: Աղբյուրի համաձայն` երկուսն էլ խոստովանել են կատարած արարքը եւ ցուցմունք են տվել: Նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Մարզերում պետությունը կապահովի դպրոցականների լողի պարապմունքները գործող 9 լողավազանում Ընտրությունը կկատարվի բաց հայտարարության միջոցով՝ կարող են դիմել լողավազանի տեղակայման բնակավայրում ապրող դպրոցականները Էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների դեպքում սպառողին տույժ կվճարվի Նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից Արաբկիրի փոխթաղապետերը կալանավորվել են, թաղապետը տնային կալանքի տակ է Ընթահնուր առմամբ մեղադրանք է ներկայացվել 8 պաշտոնատար անձի, որից 3–ը թաղապետարանի պաշտոնյաներ են 2.5 մլրդ դրամ՝ Երևանի մի շարք փողոցների ասֆալտապատմանը Որոշումն առնչվում է մոտ 27 փողոցի |