ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՐՏՈՆՅԱԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Եվրոպական Հանձնաժողովը Եվրամիության «նոր հարեւաններին», այդ թվում նաեւ Հայաստանին, արտոնյալ գործընկերության քաղաքականություն է առաջարկել: Ինչպես նշել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Գյունտեր Վերհոյգենը, երկարաժամկետ հեռանկարում նախատեսվում է ազատ առեւտրի գոտի ստեղծել հարեւան երկրների հետ` «տնտեսական տեսակետից լրիվ ինտեգրման» հասնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, բացի Հայաստանից, Եվրահանձնաժողովն առաջարկել է արտոնյալ պայմաններ հաստատել Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային, Ռուսաստանին եւ Ուկրաինային, ինչպես նաեւ Ալժիրին, Եգիպտոսին, Իսրայելին, Հորդանանին, Լիբիային, Մարոկկոյին, Սիրիային, Թունիսին եւ Պաղեստինին: Սակայն, ի տարբերություն Բալկանյան պետությունների եւ Թուրքիայի, բոլոր այս երկրներին ԵՄ-ին անդամակցելու հեռանկար չի առաջարկվում: «Այս երկրների անդամակցումն ԵՄ-ին օրակարգում չէ», -նշել է Վերհոյգենը: Արտոնյալ գործընկերության քաղաքականությունը նոր հարեւանների հետ առաջին փուլում ենթադրում է երկկողմ պլանների իրականացում, որոնք 3-5 տարիների ընթացքում թույլ կտան կողմերին ավելի մերձենալ: Դա արվում այն նպատակով, որ «նոր հարեւանները» հնրավարություն ստանան ծանոթանալու ԵՄ ծրագրերին` կրթության, հետազոտությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաեւ շուկաներ բացելու, սահմանների կառավարման, տրասնպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում, ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցելու նպատակով: Այդ ծրագրի իրականացման համար Եվրահանձնաժողովը մտադիր է 2004-2006 թվականներին տրամադրել 255 մլն եվրո:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---