ԵՐԵՎԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՑ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՂԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐԱՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ

PanARMENIAN.Net - Հայաստանի հարաբերությունները միջազգային հանրության հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում չեն փոփոխվել` մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ եւ կպաշտպանենք մեր դիրքորոշումն այդ գործում: Այդ մասին ինտերակտիվ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցին (մայիսի սկզբին) ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան` նախարարը նշել է, որ Երեւանն ակնկալում է միջազգային միջնորդներից «ոչ թե կարգավորման նոր առաջարկություններ, այլ, երեւի թե, այն առաջարկությունների նորացված տարբերակը, որոնց վերաբերյալ բանակցությունները Քի-ուեսթյան հանդիպումից ի վեր շարունակվում են մինչեւ այժմ»: Պատասխանելով այն հարցին, թե համահո՞ւնչ է հայկական կողմի մոտեցումը ղարաբաղյան հարցի կապակցությամբ, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի նշանաբանին` «խաղաղություն ուժի միջոցով», Վարդան Օսկանյանն ասել է. «Եթե նախագահ Բուշը նկատի ունի, որ խաղաղության ապահովվման համար անհրաժեշտ է ունենալ ամուր պաշտպանություն, ապա դա նաեւ մեր քաղաքականությունն է»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---