ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ19 մայիսի 2004 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով Գերագույն հանձնակատար Խավյեր Սոլանան հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին հետագայում եւս աջակցելու ԵՄ պատրաստակամության մասին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Սոլանան հայտարարել է Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման ժամանակ: Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ Ադրբեջանի եւ ԵՄ հարաբերությունները, ինչպես նաեւ քաղաքական իրավիճակն այդ երկրում: Սոլանան Ալիեւին կոչ է արել ապահովել առաջընթացը քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների իրականացման գործում: Կողմերը հայտարարել են նաեւ Ադրբեջանի եւ ԵՄ միջեւ էներգետիկ երկխոսության հետագա զարգացման պատրաստակամության մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |