ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԿԸ ԱՄԵՆԱՄԱՐՏՈՒՆԱԿՆ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏԸ19 մայիսի 2004 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում, մինչդեռ Ադրբեջանի զինված ուժերը մինչ այժմ գտնվում են ցավալի վիճակում: Այդ մասին «RBC» թերթին է հայտարարել Շվեդիայում տեղակայված «Կենտրոնական Ասիա եւ Կովկաս» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մուրադ Էսենովը: Նրա կարծիքով, Ադրբեջանը ներկա իրավիճակում չի համարձակվի պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ: «Վերջին 10 տարվա ընթացքում ադրբեջանական բանակում արմատական փոփոխություններ եւ վերջինիս մարտունակության բարձրացում տեղի չի ունեցել: Իսկ ղարաբաղյան բանակը, ընդհակառակը, առանձնանում է գերազանց հմտություններով եւ մարտունակությամբ»,- նշել է փորձագետը: Ինչպես նշել է աղբյուրը, փոքր-ինչ այլ կարծիքի է Ազգային ռազմավարության գիտխորհրդի անդամ եւ «Սպեցնազ Ռոսսիի» թերթի գլխավոր թերթի խմբագրի տեղակալ Արմեն Ասրիյանը, որը չի բացառում, որ Իլհամ Ալիեւը կարող է չսահմանափակվել միայն կոշտ հայտարարություններով: «Արտաքին ուժեղ ճնշման բացակայության դեպքում Ալիեւը միանգամայն կարող է պատերազմ սկսել: Իմ փոքր-ինչ կանխակալ կարծիքի համաձայն, Ադրբեջանին ակնհայտ պարտություն է սպասում պատերազմում, թեեւ ադրբեջանցիները, հնարավոր է, որ հավատում են իրենց հաղթանակին», -ասել է Ա.Ասրիյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |