ԱՅՍ ՏԱՐԻ ՎԶԵԲ-Ի ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱԶՄԻ 10-12 ՄԼՆ ԵՎՐՈ19 մայիսի 2004 - 22:40 AMT PanARMENIAN.Net - 2004 թվականին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության մեջ կկազմի 10-12 մլն եվրո: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին է հայտարարել ՎԶԵԲ-ի նախագահ Ժան Լեմյերը: Նա նշել է, որ ներդրումների հիմնական մասը կուղղվի հայկական մի շարք ձեռնարկությունների բաժնետոմսերի ձեռքբերմանը, իսկ մնացած միջոցները կտրամադրվեն վարկերի ձեւով: Լեմյերն ասել է, որ 2005 թվականին ՎԶԵԲ-ը մտադիր է Հայաստանում իր ներդրումների ծավալը հասցնել 20 մլն եվրոյի: Ընդ որում, նշել է նա, հիմնական շեշտը կդրվի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման, բանկային համակարգի ամրապնդման եւ արտահանման խթանման վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |