ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ19 մայիսի 2004 - 23:34 AMT PanARMENIAN.Net - «Սահմանադրական կարգի բռնի տապալման կոչերի եւ իշխանությունների ներկայացուցիչներին հրապարակային վիրավորանք հասցնելու համար» ձերբակալված «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Սուրեն Սուրենյանցը մտադիր է վաղվանից անժամկետ հացադուլ հայտարարել: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին է հաղորդել Սուրենյանցի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը, իր պաշտպանյալը այդ ծայրահեղ միջոցին դիմել է ի նշան բողոքի անցած շաբաթ վճռաբեկ դատարանի որոշման դեմ, որով անփոփոխ էր թողնվել իր նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը: Հայտարարության մեջ, որը կներկայացվի «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետին, Սուրենյանցը նաեւ պահանջում է անհապաղ ազատ արձակել «բոլոր քաղբանտարկյալներին եւ կատարել Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ հայտնի բանաձեւի մյուս պահանջները»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |