4  06.05.12 - ԱԺ ընտրություններ. վարչապետ Տիգրան Սարգսյանը

Տիգրան Սարգսյանը համամիտ է Ռոբերտ Քոչարյանի հետ այն հարցում, որ փոփոխություններ են պետք

Տիգրան Սարգսյանը համամիտ է Ռոբերտ Քոչարյանի հետ այն հարցում, որ փոփոխություններ են պետք

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը համամիտ է այն կարծիքին, որ Հայաստանում փոփոխություններ են հարկավոր: «Ես համաձայն եմ ՀՀ առաջին և երկրորդ նախագահների հետ այն հարցում, որ մեզ փոփոխություններ են հարկավոր, և այն թիմը, որը նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք ապահովել է երկրի անվտանգությունն ու երկնիշ տնտեսական աճը, ունի փորձ և գիտելիքներ, որպեսզի այսօր փոփոխություններ ապահովի մեր երկրում»,-հայտարարել է նա՝ մեկնաբանելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը գործող իշխանությունների հասցեին իր վերջին հարցազրույցում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը քվեարկել է 10/21 ընտրատեղամասում հանուն Հայաստանի պայծառ ապագայի: Վարչապետն այցելել է ընտրատեղամաս տոնական տրամադրությամբ իր ընտանիքի՝ կնոջ և երեխաների ուղեկցությամբ:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---