ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԵՎ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ28 մայիսի 2004 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է հրամանագիր` ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին եւ ամերիկահայ բարեգործ Քըրք Քըրքորյանին «Հայաստանի ազգային հերոսի» կոչմանն արժանանացնելու եւ Հայրենիքի շքանշանով պարգեւատրելու մասին: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունում, Քըրքորյանն այդ կոչմանն է արժանացել «Հայաստանի բարեկարգմանն ու բարգավաճմանն ուղղված համազգային բացառիկ ծառայությունների եւ գործունեության համար», իսկ Ազնավուրը` «Հայաստանն աշխարհին ներկայացնելու գործում, երկրի առաջ բացառիկ ծառայությունների համար, ինչպես նաեւ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ»: Նշենք, որ Առաջին հանրապետության օրը նշվում է ամբողջ աշխարհի հայերի կողմից մայիսի 28-ին` ի հիշատակ 1918 թվականին ստեղծված առաջին անկախ Հայաստանի Հանրապետության: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |