ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐՔԵԼ Է ԼՈՒՐԵՐՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐ28 մայիսի 2004 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից վարձակալվող Գաբալիի ռադիոլակացիոն կայանում չի աշխատում ոչ մի հայ սպա: Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունը, այսպիսով նա հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվություններն այն մասին, որ Գաբալիի կայանում ծառայող ռուս սպայական կազմում կա 34 հայ: Նախարարն ասել է, որ նման տեղեկատվությունների հայտնվելուց հետո նա Գաբալիի ՌԼԿ է ուղեւորել հատուկ հանձնաժողով: «Այնտեղ աշխատում են ուկրաինացիներ եւ ուդիններ, որոնց ազգանունները նման են հայկականին»,- եզրափակել է Սաֆար Աբիեւը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |