6  06.05.12 - ԱԺ ընտրություններ. ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը

Լևոն Տեր-Պետրոսյանը չի բացառում ընտրություններից հետո հանրահավաքների անցկացումը

Լևոն Տեր-Պետրոսյանը չի բացառում ընտրություններից հետո հանրահավաքների անցկացումը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է ընտրություններում տեղի ունեցած խախտումները, որոնք գրանցվել են միջկուսակցական շտաբի կողմից: Միջկուսակցական շտաբում ներառված են ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն: «Մենք անելու ենք նույնը, ինչ մյուս բոլոր ընտրությունների ժամանակ, բողոքարկելու ենք բոլոր օրինական եղանակներով»,-հայտարարել է նա:

Ընդ որում, նա ընդգծել է, որ եթե առաջ ընդդիմադիր ուժերը գործում էին առանձին, ապա հիմա նրանք միասնական են գործում:

Լրագրողների այն հարցին, արդյոք հնարավոր է հանրահավաքների անցկացումը, նա պատասխանել է, որ հանրահավաքները ևս պայքարի օրինական եղանակներից են: Այն հարցին, հնարավոր են արդյոք նույնպիսի ցնցումներ, ինչ 2008-ին, նա առաջարկել է այդ հարցը տալ իշխանություններին, ընդգծելով, որ ընդդիմությունն այն ժամանակ էլ չի խախտել օրենքը, ինչի մասին վկայում են եվրոպական կառույցների ներկայացուցիչների հայտարարությունները:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---