6  06.05.12 - ԱԺ ընտրություններ. ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը

Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է մեկնաբանել ՀՀԿ ցույցի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունը

Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է մեկնաբանել ՀՀԿ ցույցի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունը

PanARMENIAN.Net - «Ես չեմ կարող ինչ-որ կարծիք արտահայտել Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փուչիկների պայթյունի վերաբերյալ, դա ողբերգություն է»,- հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողներին: Միաժամանակ լրագրողների հարցին, թե հնարավոր է արդյոք նման դեպք պատահեր այլ քաղաքական ուժերի հանրահավաքներին, նա նշել է. «Որ հանրահավաքի ժամանակ եք նման փուչիկներ տեսել»:

Իսկ այն հարցին, թե նա ճիշտ է համարում, որ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակել է իր ելույթը պատահարից հետո, Տեր-Պետրոսյանն առաջարկել է այդ հարցն անձամբ տալ Սերժ Սարգսյանին:

Մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության և շտապօգնության հերթապահ մասերը: Դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության քարոզարշավի ժամանակ: Հոսպիտալացվել էր 154 քաղաքացի:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---