ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՐ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՃՅՈՒՂ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիյում տեղի ունեցած ռուս-վրացական գործարար համաժողովում ի թիվս այլ նախագծերի քննարկվել է նաեւ Վրաստանից Հայաստան նոր երկաթուղային ճյուղ անցկացնելու հնարավորությունը: Ինչպես հաղորդել է «Ռեգնում» գործակալությանը «Վրաստանի եկաթուղիներ» պետական ընկերության ներկայացուցիչը, երկաթուղային ճյուղի շինարարության մեջ ներդրումներ անելու պատրաստակամություն են հայտնել Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները: Նշենք, որ երկու հանրապետությունները տվյալ պահին միացնում է երկաթուղին, որը հատում է սահմանը Սադախլո կետում: Նշենք նաեւ, որ տրանսկովկասյան երկաթուղին, որի ճյուղն է հանդիսանում նաեւ այս հատվածը, թույլ չի տալիս հայ բեռնափոխադրիչներին հասցնել իրենց ապրանքը Ռուսաստան, քանի որ աբխազական հատվածը ներկայումս փակ է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---