ՆԱՏՕ-Ն ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Լինելով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) ասոցիացված անդամներ Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է հաշվի առնեն, որ Հյուսիսատլանտյան Դաշինքը չի կարող համաձայնվել պատերազմի վերսկսմանը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Հոն Դագ Բերոյթերը` «Նոյյան տապան» գործակալության խնդրանքով մեկնաբանելով պաշտոնական Բաքվի հայտարարությունները ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման հնարավորության մասին: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն չունի ղարաբաղյան հարցի կարգավորման դեղատոմս, սակայն կազմակերպությունը պատրաստ է քննարկել հակամարտության մեջ ներքաշված երկրների, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ խաղաղ լուծում գտնելու տարբերակները: Դրա համար ՆԱՏՕ-ն պատրաստ է անել ամեն ինչ, սակայն ամենակարեւորը Հայաստանի եւ Ադրբեջանի ճիշտ մոտեցումներն են, գտնում է Բերոյթերը: Նշենք, որ մայիսի 28-ին Բրատիսլավայում սկսվել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի կքննարկվի նաեւ իրավիճակը Հարավային Կովկասի երկրներում: Բացի Դաշինքի 26 անդամ-երկրներից, նստաշրջանին մասնակցում են նաեւ պատվիրակություններ ՆԱՏՕ-ի ասոցիացված անդամ հանդիսացող 29 երկրներից, այդ թվում նաեւ Հայաստանից:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---