Միջկուսակցական շտաբի անդամները չեն վստահում քվեարկությանը մասնակցած ընտրողների մասին թվերին![]() ![]() PanARMENIAN.Net - Ընտրություններում խախտումների դեմ պայքարի միջկուսակցական շտաբի անդամները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ իրենք վստահության արժանի չեն համարում քվեարկությանը մասնակցած ընտրողների մասին հրապարակված թվերը: Նրանք նշել են, որ այդ թվերը միայն սրում են կասկածները ընտրական գործընթացի օրինականության վերաբերյալ: Շտաբի անդամներն ընդգծել են, որ անհրաժեշտ են համարում շարունակել ընտրական գործընթացի բողոքարկման և ձայների վերահաշվարկման ուղղությամբ ջանքերը: Միջկուսակցական շտաբի ներկայացուցիչների խոսքով` ընտրությունների մասին վերջնական հայտարարությունը կկատարվի այն բանից հետո, երբ իրենք ծանոթանան ողջ տեղեկատվությանը: Նրանք հայտարարել են նաև, որ իրենք չեն վստահում և չեն ընդունում Exit poll-երի արդյունքները:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |