ԵՎՐԱԲԱՆԿԸ ԿԱՍԿԱԾՆԵՐ ՈՒՆԻ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարության պոտենցիալ ներդնողներից մեկը` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) այդ նախագծի համար 300 միլիոն դոլար վարկի տրամադրման մասին որոշում կընդունի նրա բնապահպանական անվտանգության լրացուցիչ գնահատումից հետո միայն: Այդ մասին ասվում է ՎԶԵԲ հաղորդագրության մեջ, որի հասցեով վերջերս հանրագիր է ստացվել, որտեղ պարունակվում են բնապահպանական տեսակետից նախագծի իրականացման աննպատակահարմարության մի շարք հիմնավորումներ, հաղորդում է «RusEnergy»-ն: Ինչպես նշվում է ՎԶԵԲ-ի հաղորդագրության մեջ, մինչեւ ամառ բանկը նախագծի վերաբերյալ լրացումներ կնախապատրաստի «Սոցիալական եւ բնապահպանական գնահատման» համար, որից հետո կսկսվի այդ փաստաթղթի 120-օրյա հանրային քննարկման փուլը: Միայն նշված ժամկետից հետո բանկի Տնօրենների խորհուրդը ամփոփիչ որոշում կընդունի վարկի վերաբերյալ: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության արժեքը, որի անցողային կարողությունը նախագծվում է տարեկան 50 միլիոն տոննա մակարդակի վրա, գնահատվում է 2,9 մլրդ. դոլար: Աշխատանքները պետք է ավարտվեն 2005 թվականին, իսկ ղազախական նավթի առաջին առաքումները Բաքու-Ջեյհան ուղիյով կսկսվեն 2008 թվականից ոչ շուտ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---